ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը որոշում է ստորագրել վիզայի հիման վրա Ռուսաստանում գտնվող աշխատանքային ներգաղթյալների ներգրավման պահանջի ու 2015 թ քվոտաների հաստատման մասին , այս մասին ասվում է ՌԴ կառավարության պաշտոնական կայքում երեքշաբթի օրը հրապարակված որոշման մեջ:
Համաձայն փաստաթղթի` 2015 թ ՌԴ-ում կպահանջվի 275 856 օտարերկրյա աշխատողներ: Դրանում նաև նշվում է, որ ՌԴ կառավարությունն իրավունք ունի ամեն տարի որոշել օտարերկրյա աշխատողներին ներգրավելու պահաջարկը, ովքեր ՌԴ-ում են գտնվում վիզայի հիման վրա, այդ թվում նաև ըստ առաջնային մասնագիտական որակավորման` հաշվի առնելով քաղաքական, տնտեսական, սոցիալական ու ժողովրդագրական իրավիճակը:
Բացի այդ, ՌԴ կառավաությունը նշված քաղաքացիներին Ռուսաստասնում աշխատանքի թույլտվություն տալու քվոտաներ կսահմանի:
Հավելենք, որ 2014 թ ՌԴ-ում օտարերկրյա աշխատողների համար քվոտա էր սահմանվել 1 631 586: