Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել էթնիկ ադրբեջանցիների երկու խմբերի միջև:
Ներկա գտնվողները ոստիկանություն են կանչել: Ոստիկանների դեպքի վայր ժամանելուն պես կռվի շատ մասնակիցներ փախուստի են դիմել, այդ պատճառով մասնակիցների հստակ թիվը ճշտել չի հաջողվել:
Ծեծկռտուքի արդյունքում մի քանի ադրբեջանցիներ են տուժել: Հիվանդանոց են հասցվել ծեծկռտուքի երեք մասնակիցներ, որոնցից երկուսը ծակող-կտրող վնասվածքներով, իսկ երրորդը՝ գլխի ոսկորի կոտրվածքով, տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները: