
Երեկ՝ հունիսի 24-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես armlur am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ժամը 9.30-ի սահմաններում Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի տներից մեկում կրակոց է հնչել:
Օպերատիվ խումբը նշված գյուղի տներից մեկի խորդանոցում հայտնաբերել է 56-ամյա Մ. Հակոբյանի դիակը՝ որովայնի մասում հրազենային վնասվածքով: Հարևանները ֆոտոլրագրողին պատմել են, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ դիակի մոտ հայտնաբերվել է որսորդական հրացան: Հարևանները նաև Գ. Շամշյանին պատմել են, որ ինքնասպանություն գործած տղամարդը եղել է ամուսնացած և ուներ երկու տղա: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: