ՀՀ գյուղատնտեսության ոլորտում 2014 թվականին գրանցվել են դրական տեղաշարժեր: Այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նախարարն անդրադարձավ բուսաբուծության ոլորտում արձանագրած արդյունքներին:
Նախարարը նշեց, որ 2014թ. գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 332,7 հազար հա, նախորդ տարվա 3178,1 հազար հեկտարի դիմաց: 2014թ. տաս ամիսների ընթացքում, նախարարի խոսքով, արձանագրվել է կենդանական ծագման մթերքների արտադրության նկատելի աճ:
«2014թ նոյեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում արտադրվել է շուրջ 92 հազար տոննա միս, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 9 հազար տոննայով կամ 11,2 տոկոսով: Կաթի արտադրությունը կազմել է 646 հազար տոննա, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է 39 հազար տոննայով կամ 6,4 տոկոսով, իսկ ձվի արտադրությունը կազմել է շուրջ 580 մլն. որը նախորդ տարվա ցուցանիշից ավել է 19 միլիոնով կամ 11 տոկոսով», – նշեց նախարարը: