Ամերիկացի դերասան և ռեժիսոր Քլինտ Իստվուդը 18-ամյա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել է իր կնոջից՝ Դինա Իստվուդից. տեղեկացնում է E-online-ը:
Ամուսնալուծման արարողությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի նահանգի Մոնտերել քաղաքում: Զույգն ունի մեկ 18-ամյա դուստր, որի խնամքի հարցը դատարանում չի քննվել: Ամուսնալուծման ֆինանսական մասը նույնպես մնում է անհայտ:
Զույգի բաժանվելու մասին հայտնի է դարձել անցած տարվա հոկտեմբերին: Պատճառը անհաղթահարելի տարաձայնություններն են: Դինա Իստվուդն ապահարզանի դիմում է ներկայացրել 2013թ. դեկտեմբերին: