Հունիսի 23-ին՝ ժամը 09.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ “ձախ ազդրի միջին երրորդականի միջանցիկ վնասվածք” ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել 1977 թ. ծնված Հռիփսիմե Գ.-ն և հայտարարել, որ վնասվածքը ստացել է իր այգում աղբ այրելիս` պայթյունի հետևանքով: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 09.00-ի սահմաններում, իր տան բակում գտնվող անասնագոմի հետնամասում աղբը այրելիս նա պայթյուն է լսել և ստացել վնասվածք: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, Հռիփսիմե Գ.-ի հարևանը՝ 1986 թ. ծնված Անուշավան Գ.-ն, իր անասնագոմի հետնամասում, իրեն պատկանող “ՆՊ-43” երկփողանի 12 տրամաչափի որսորդական ողորկափող երկփողանի հրացանով կրակել է շան վրա և անզգուշաբար մարմնական վնասվածք պատճառել Հռիփսիմե Գ.-ին:
Հրացանը, 2 դատարկ պարկուճները առգրավվել և ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: