ԱՄՆ նախագահի դեմ մահափորձի հայազգի հեղինակն օգնություն է խնդրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի դեմ մահափորձ կատարած Վովա Հարությունյանի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալն ավելի շատ ժամանակ է պահանջում մոր հետ տեսակցելու համար, տեղեկացնում է Грузия Online-ը:

Ինչպես հայտարարել է Գելա Նիկոլաիշվիլին, Հարությունյանը տարին երկու անգամ երկարաժամկետ տեսակցության և շաբաթական երկու անգամ հեռախոսով շփվելու իրավունք ունի, սակայն նրա իրավունքները սահմանափակվում են:

Կալանավորը երկու նամակ է հղել այդ կապակցությամբ: Դրանցից մեկն ուղղվել է փաստաբանին, իսկ երկրորդը՝ Human Rights Watch կազմակերպությանը, որում Հարությունյանը խնդրում է իրեն աջակցություն ցուցաբերել:

Հետաքննության տվյալներով, 2005թ.-ի մայիսի 10-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում Հարությունյանը նռնակ էր նետել այն ամբիոնի ուղղությամբ, ուր կանգնած էր ԱՄՆ նախագան Ջորջ Բուշը: Չպայթած հրապարակից դուրս է տարել վրացական հատուկ ծառայության աշխատակիցը: Ձերբակալվելուց հետո Հարությունյանը մի քանի անգամ հրապարակավ հայտարարել է, որ ինքն է նետել նռնակը և կկրկներ իր արարքը, եթե նրան նման հնարավորություն ընձեռնվեր:




Լրահոս