«Կարտոֆիլի գինը վերջին շաբաթներին ընկել է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կարտոֆիլի բարձր գներն, իհարկե, մտահոգիչ են: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով տեղական շուկայում առկա կարտոֆիլի գնին, այս մասին նշեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

«Մենք չենք կարող գները կարգավորել, բայց երբ բարձրանում է, մենք մտահոգվում ենք: Խելամիտ գին պետք է լինի, որ և՛ գնորդին ձեռնտու լինի, և՛ վաճառողին: Հատկապես կարտոֆիլի հարցում վերջին շաբաթներում գինն ընկել է: Գյուղացիները մտածում էին՝ կարտոֆիլը պահեն, հետո թանկ գներով վաճառեն», – ընդգծեց նախարարը:

Այն դիտարկմանը, թե մեր երկրում արտահանող խոշոր ընկերություն միայն «Սպայկա»-ն է, կարո՞ղ է արդյոք լիարժեք կազմակերպել արտահանումը, նախարարը նշեց. «Մեր երկրպում միայն «Սպայկա»-ն չէ, շատ արտահանող ընկերություններ կան, բայց խոշորն, իհարկե, դա  է: Ով որ ուզում է, կարող է զբաղվել արտահանմամբ, ուղղակի «Սպայկա»-ն նաև հարմար մեքենաներ ունի»:




Լրահոս