Պորտուգալական «Սպորտինգ»-ի նախագահ Բրունո դե Կարվալյոն հույս ունի, որ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարիերան կավարտի հենց լիսաբոնյան ակումբում:
«Ես շատ ուրախ եմ Ռոնալդուի համար, քանի որ փայլուն կարիերա ունի: Եթե Կրիշտիանուն որոշի «Սպորտինգ» վերադառնալ, ապա մեզ համար մեծ պատիվ կլինի: Հնարավոր է՝ նա որոշի կարիերան այստեղ ավարտել»,- նշել է նա:
Նշենք, որ Ռոնալդուն հանդես է եկել «Սպորտինգ»-ում 2002-2003 թվականներին, իսկ այնուհետև տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: