
Հունիսի 23-ին, ժամը 06.55-ին, հիվանդանոցից ոստիկանությւան Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Վանաշեն գյուղի 4 բնակիչներ: Պարզվել է, որ հունիսի 22-ին, ժամը 21.00-ի սահմաններում, նրանք տանը սունկ են կերել, ապա “սուր սնկային թունավորում” ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: