
Հունիսի 24-ին՝ ժամը 22.20-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 71-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 22.00-ին, գտնվելով թիվ 20 երթուղու “ԳԱԶել” միկրոավտոբուսի սրահում, Մյասնիկյան պողոտայի թիվ 5/1 հասցեի դիմաց վարորդի կողմից կտրուկ արգելակման հետևանքով վայր է ընկել, ինչի հետևանքով ստացել է ձախ ձեռքի կոտրվածք: Կատարվում է քննություն: