Ալմա Աթայում ծեծի են ենթարկել ընդդիմադիր խմբագրին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալմա Աթայում հարձակում են գործել ADAM bol ամսագրի ընդդիմադիր խմբագիր Գուլջան Եվգալիևայի վրա. տեղեկացնում է Ինտերֆաքսը:

Եվգալիևայի խոսքով` երեկ ուշ երեկոյան երկու անհայտ անձինք սպասելիս են եղել վերջինիս նրա տան շքամուտքի մոտ: Երբ կինը վերելակ է կանչել, հանցագործները նրան են մոտեցել և սկսել հարվածել գլխին, ապա` փախուստի դիմել:

Ամսագրի խմբագրությունում չեն բացառում, որ կատարվածը կապված է Եվգալիևայի մասնագիտական գործունեության հետ: Կինը ոստիկանություն չի դիմել: «Նա չի դիմել ոստիկանություն և չի էլ դիմելու: Մենք գտնում ենք, որ դա ոչ մի արդյունքի չի բերի», – նշել են խմբագրությունում:

Այս պահին դատարանը քննում է երկրի ներքին քաղաքականության վարչության հայցը՝ ADAM bol-ի փակման պահանջով:




Լրահոս