Ամերիկացի ոստիկանները կրկին դեռահասի են սպանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի ոստիկանները Միսսուրիի նահանգի Սենտ-Լուիս քաղաքում գնդակահարել են 18-ամյա դեռահասի. տեղեկացնում է St. Louis Post-Dispatch պարբերականը:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ի երեկոյան: Զոհվածին ճանաչել է նրա մայրը: Պարզվել է, որ զոհը 18-ամյա Անտոնիո Մարտինն է: Նրա մոր խոսքով՝ դեռահասը գնդակահարվել է տեղի ոստիկանների կողմից: Կատարվում է քննություն:

Հիշեցնենք, որն Սենտ-Լուիսից ոչ հեռու՝ Ֆերգյուսոն քաղաքում, այս տարվա օգոստոսի 9-ին ոստիկանները գնդակահարել էին սևանորթ դեռահաս Մայքլ Բրաունին:

Այդ դեպքը բողոքի մեծ ալիք բարձրացրեց ԱՄՆ ողջ տարածքում:




Լրահոս