Ադրբեջանում հայտնաբերվել են սատկած կենդանիների մսի օգտագործման դեպքեր դոներների պատրաստման ընթացքում:
Այդ մասին տեղեկացրել է ստանդարտացման պետկոմիտեի նախագահ Ռամիզ Հասանովը, հայտնում է АПА գործակալությունը:
Պաշտոնյան հայտարարել է, որ դոներները պետք է պատրաստվեն ոչ թե ձեռքով, այլ դրա համար նախատեսված հատուկ ձեռնարկություններում: Հիմնական պահանջը, ըստ նրա, ուտեստի պատրաստման ժամանակ անվտանգության միջոցների պահմանումն է: Հասանովը չի բացառել, որ սատկած կենդանիների միսը կարող է ներմուծված լինել արտերկրից: