Բարբարա Սարաֆյանի անունը դԺվար թե ծանոթ լինի հայաստանցիներին: Բայց արի ու տես, լավագույն դերասանուհու համար «Օսկար» մրցանակի արժանացած, «Պատահար Մոսկվայում» ֆիլմում նկարահանված Բարբարա Սարաֆյանը` կիսով չափ հայ է: Բարբարան «Ժողովուրդ»-ին պատմեց, որ ծնվել է Բելգիայում, սակայն արմատները գալիս են Կարինից, Էզրումից: Մեծ Եղեռնից մազապուրծ պապը, ով այն ժամանակ եղել է 5-6 տարեկան, մի կերպ հասել է Շվեյցիարիա, Անգլիա, իսկ այնուհետեւ վերջնականապես հաստատվել Բելգիայում եւ զբաղվել սիգարի բիզնեսով:Ըստ Բարբարայի` ինքը երկու տարբեր մշակույթների կրող է` մեկը շատ, մյուսը՝ քիչ: «Ուզում եմ արմատներիս գալ, հայկական դաստիարակություն չեմ ստացել, հայերի հետ շատ քիչ եմ առնչվել: Մեծ է ցանկությունս` տեսնել Հայաստանը, վստահ եմ մեջս շատ բան կարթնանա, ազատ կշնչեմ, միգուցե գենս վերապրի, ես մեկ քառորդով եմ հայ, հայրս կիսահայ է, մայրս` ֆրանսուհի»:Տիկին Սարաֆյանը նշեց, որ դպրոցում ավարտաճառը գրել է Հայաստանի մասին, թեպետ Հայաստանում չի եղել:Մեր այն հարցին, թե ինչպես է մուտք գործել կինոաշխարհ, դերասանուհին պատմեց, որ վարել է բազմաթիվ հաղորդումներ հեռուստատեսությունում եւ խաղացել դերեր հեռուստաֆիլմերում, բայց այս երկու ոլորտն էլ« նեղ եղան ինձ համար»: Հայազգի դերասանուհին 2011 թ-ին նկարահանվել է` «Դեմ Աստղերին», «Տուր»,«Կիկենս» ֆիլմերում:ԼՅՈՒԲԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Բելգիա
ԲԱՐԲԱՐԱ ՍԱՐԱՖՅԱՆ՝ «ՕՍԿԱՐԻ» ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ