ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փողոցային խոսակցություն է համարում գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների միավորման մասին լուրերը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Ս. Կարապետյանն, անդրադառնալով միավորման հարցին, նշեց. «Ես փողոցային խոսակցություններին չեմ արձագանքում»:
Լրագրողի այն դիտարկմանը, թե վարչապետ Հովիկ Աբրահամյանն է խոսել օպտիմալացման մասին, նախարարն արձագանքեց.
«Օպտիմալացում ասվել է, բայց վարչապետն ասե՞լ է, թե Գյուղատնտեսության նախարարությունը միացվելու է Բնապահպանության նախարարությանը»: