Արտաշատի թատրոնում երեխաները ոտքի վրա են նայում տոնական ներկայացումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին ինչպես մայրաքաղաք Երևանի մշակութային կենտրոններում, այնպես էլ Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում երեխաների համար անցկացվում են Ամանորին նվիրված միջոցառումներ:

Այս առիթով, Armlur.am-ն Արտաշատի տարածաշրջանի համայնքների բնակիչներից դժգոհություններ ստացավ այն մասին, որ իրենք գումար են տալիս, տոմս են ձեռք բերում, բայց ներկայացումը դիտելու համար ստիպված են լինում ոտքի վրա կանգնել: 37-ամյա Լուսինեի փոխանցմամբ՝ թատրոնի դահլիճն այնքան մարդաշատ է լինում, որ նույիսկ կանգնելն էլ է անհնար դառնում, իսկ երեխաներն անտրամադիր են տուն գնում: Ի դեպ, մեկ տոմսի արժեքը կազմում է 500 դրամ:

Խնդրի առնչությամբ, Armlur.am-ը զրուցեց թատրոնի տնօրեն Գեղանուշ Սայադյանի հետ, ով վրդովված նկատեց.«Թող ամոթ անեն նման տեղեկություն տարածողները. 300 տոմս են վերցնում 600 հոգով են գալիս: Ամեն երեխայի հետ երկու ծնող է գալիս: Մի երեխայի հետ և՛ հայրն է գալիս, և՛ մայրը: Եվ որպեսզի մի մասին թատրոնից դուրս չթողնեմ, դրա համար ստիպված իմ կառավարական օթյակն եմ տրամադրում, նույնիսկ աթոռներ եմ տեղադրում, որ նստեն: Ահա, օրինակ՝ քաղաքի 1-ին դպրոցը մեզանից գնել է  300  տոմս, բայց եկել են 600 հոգով: Դե ասեք, ինչպե՞ս վարվեմ, ինչպե՞ս բոլորին տեղավորեմ 450 տեղանոց դահլիճում: Ես չգիտեմ, թե ինչու են սկսել վերջին շրջանում այդքան քար շպրտել իմ պարտեզ»:




Լրահոս