Մեծ Բրիտանիայում աղջիկների գիշերօթիկ դպրոցում հայտնաբերել են Սանտա-Կլաուսին ուղղված նամակ, որը 100 տարվա վաղեմություն ունի. տեղեկացնում է Metro-ն:
Նամակը գտնվել է Մոնմուտշիրում գտնվող ուսումնական հաստատությունում: Ծրարը գտել է դպրոցի պահակը, ում խնդրել էին մաքրել ննջարաններից մեկի աղյուսե պատի վառարանը: Դրա վրա ստորագրված է «Հեյլի Խ.»:
Նամակի հեղինակը դիմում է Սանտային` խնդրելով նվիրել իրեն «Խոսի’ր, Անգլիա’» գիրքը, դիմակահանդեսի զգեստ և կոշիկներ: Կատարվել է արդյոք դպրոցական աղջկա ցանկությունը, հայտնի չէ:
Քանի որ վերոհիշյալ գիրքը հրատարակվել է 1922թ., ենթադրվում է, որ նամակն այդ ժամանակ է գրվել: