Առնետները գրոհում են տնակներում ապրող գյումրեցիներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Գյումրու տնակներում բնակվող հազարավոր ընտանիքները ստիպված են պայքարել ոչ միայն ցրտի եւ խոնավության, այլ նաեւ առնետների դեմ, որոնք պարզապես վխտում են տնակային ավաններում: Այդ մասին հայտնում է “Շիրակ կենտրոն” ՀԿ-ն, նշելով, որ Գյումրու ավտոկայանի տնակային ավանը եւս այդ առումով բացառություն չէ:Նազիկ եւ Հովհաննես Գրիգորյան երիտասարդ ամուսինները իրենց առաջնեկի ծնվելուց հետո, երբ այլեւս բնակվելու համար նեղվածք էր հայրական տնակում, երկու տարի առաջ, նույն տնակային ավանում գնեցին մի փոքրիկ տնակ եւ ներկայում արդեն իրենց երկու փոքրիկների հետ միասին մի կերպ պատսպարվել են խոնավ ու վաղուց շարքից դուրս եկած ժամանակավոր կոչվող կացարանում: Նրանք հիմա այնքան տնակի նեղվածք ու խոնավ լինելուց չեն բողոքում, որքան առնետների գոյությունից, որոնք հատկապես ձմռան ամիսներին մի իսկական հարձակում են գործում տնակներում բնակվողների եւ, հատկապես, երեխաների վրա: Այս ընտանիքը եւս, Գյումրու տնակներում բնակվող հազարավոր այլ ընտանիքների նման, նույնպես ներառված չէ երկրաշարժի հետեւանքով անօթեւան եւ պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակաների հերթացուցակում, ուստի նրանք առհասարակ զրկված են երբեւէ բնակարան ունենալու հեռանկարից:




Լրահոս