Ռուս հեռուստահաղորդավար, լրագրող Քսենիա Սոբչակը հեռացել է քաղաքացի աղջիկների համար նախատեսված SNC ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2012-ի ամռանից. տեղեկացնում է РИА Новости-ն: Ինչպես հայտնել են ամսագիրը թողարկող ARTCOM Media հրատարակչությունից, Սոբչակը կմնա խմբագրակազմում և կպատրաստի իր սեփական նյութերը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին կայացած ՌԴ նախագահի ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ Սոբչակը, ով ներկայացել էր «Դոժդ» հեռուստատեսության անունից, բավականին կոշտ հարցեր է ուղղել Վլադիմիր Պուտինին, մասնավորապես՝ Չեչնիայում մարդու իրավունքների և Ռուսաստանում օրենսդրության չգործելու վերաբերյալ: