Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խեսեն կարիերան կշարունակի «Էսպանյոլ»-ում: Երկու ակումբներն արդեն սկսել են բանակցությունները, եւ 21-ամյա ֆուտբոլիստը կատալոնական ակումբ կտեղափոխվի վարձավճարով:
«Էսպանյոլ»-ն իրավունք կստանա ձեռք բերել հարձակվողի տրանսֆերը: Հիշեցնենք, որ Խեսեն 8 ամիս ապաքինվում էր ծնկի ծանր վնասվածքից: