
Հունիսի 22-ին, ժամը 12.45-ին, ոստիկանության “Զվարթնոց” օդանավակայանի գծային բաժնի “Շիրակ” օդանավակայանի գծային բաժանմունքում 61-ամյա մի կին հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.25-ի սահմաններում, “Շիրակ” օդանավակայանի սպասասրահի նստարանից գողացել են իր ձեռքի պայուսակը, որի մեջ եղել է 2 շիշ կոնյակ և 6.700 դրամ գումար` պատճառելով 20.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, “Շիրակ” օդանավակայանի ավտոկանգառից, նշված գողությունը կատարելու համար, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 1953 թ. ծնված, նախկինում դատված Արտյոմ Մ.-ին: Ոստիկանությունից հայտնում են, որ գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: