Դեկտեմբերի 23-ին, ժամը 17:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկի կալանավոր Կ. Մ.-ին տեսակցության եկած փաստաբան Գ. Վ.-ին: Վերջինիս մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոսի չորս լիցքավորիչ: Երեք լիցքավորիչի մեջ հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 66,4 գրամ կանաչավուն բուսական զանգված:
Որոշ ժամանակ անց Գ. Վ.-ն փորձել է ազատվել իր մոտ պահված ևս մեկ լիցքավորիչից: Այն առգրավվել է, և բացելուց հետո պարզվել է, որ լիցքավորիչի մեջ առկա է ևս 10,7 գրամ կանաչավուն բուսական զանգված:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: