Մերձմոսկվայում ձերբակալել են ոսկերչական սրահների վրա մի շարք հարձակումներ գործած երկու վրացու:
Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru-ն, հանցագործները ներխուժել են խանութ, ծեծի ենթարկել վաճառողների, և զենքի սպառնալիքով հափշտակել ոսկերչական զարդերը: Ձերբակալվածները կասկածվում են 5 կողոպուտի կատարման մեջ: Նրանց հասցրած վնասը կազմում է 23 մլն ռուբլի:
Կասկածյալների բնակավայրերի խուզարկության ժամանակ հայտնաբերվել են տրավմատիկ զենք, ոսկերչական իրեր և 1 մլն ռուբլի: Վրացիներին սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում: