Ֆրանսիական համալսարանին վտարո՞ւմ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի շուրջ դատական պատմությունները շարունակվում են: Armlur.am պարզեց, որ այս անգամ համալսարանի դեմ դատական հայց է ներկայացրել Եվրոլայն ՍՊԸ-ն:

Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից, սեպտեմբերի 9-ին ընկերությունը դիմել է Զեյթուն վարչական շրջանի դատարան ` պահանջելով համալսարանին վտարել տարածքից: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2014թ. փետրվարի 11-ին Հայաստանում «Ֆրանսիական համալսարան» հիմնադրամն էր դիմել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ քաղաքացի Լևոն Իսրայելյանի: Պարզվել էր, որ Լեւոնը համալսարանի ուսանող է եղել եւ չէր վճարել ուսման վարձը, արդյունքում համալսարանը դատարանի միջոցով էր ուսանողից փորձել ստանալ վարձավճարը: Այս գործով վճիռը հրապարակվել է, եւ դատարանը պահանջել էր ուսանողին կատարել վճարումը, սակայն մինչ օրս ուսանողը չի կատարել համալսարանի առաջ իր պարտավորությունը եւ լքել է հայրենիքը:

Հիշեցնենք, որ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն է:




Լրահոս