
Դժվար է միաժամանակ գտնվել ոչ իշխանության մեջ, ոչ ընդդիմության: Այս մասին, այսօր` հունիսի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Նրա կարծիքով, հաշվի առնելով այդ դիրքորոշումը, ամբողջությամբ հասկանալի է կառավարության 5-ամյա ծրագրի նկատմամբ ԲՀԿ-ի քննադատությունը: Ընդ որում, այդ քննադատության համատեքստում, Զաքարյանը խորհուրդ տվեց նկատի ունենալ, որ ԲՀԿ-ն, լինելով կոալիցիայի մաս եւ ունենալով նախարարական պորտֆելներ, տնօրինում էր բյուջետային միջոցների 35 տոկոսը: “Կառավարության ծրագիրն իրատեսական եմ համարում: Մենք երբեք հանդես չենք եկել մերկապարանոց բարեփոխումների օգտին: Մեզ համար բերափոխումներն առաջին հերթին արդյունքներն են, իսկ մեր ծրագրերի արդյունքները մենք կարող ենք գնահատել 5 տարի անց”,-ընդգծեց ՀՀԿ-ական պատգամավորը: