Օպերային աստղ Մոնսերատ Կաբալյեն հրաշքով է խուսափել բանտից՝ դատապարտվելով պայմանական ազատազրկման հարկերը չվճարելու համար: Նրան հաջողվել է գործարք կնքել դատախազի հետ, և այժմ նա կմարի իր պարտքը և բավականին մեծ տուգանքը:
Պարզվել է, որ Կատալոնիայի բյուջեն չի ստացել ավելի քան կես միլիոն եվրո, որը Կաբալյեն պետք է վճարեր 2010թ. իր ելույթների համար: Իր եկամուտներից պետությանը վճարվող պարտքերը նվազեցնելու նպատակով 9-րդ տասնամյակը թևակոխած օպերայի թագուհին ստացել է բնակության թույլտվություն Անդորրայում, սակայն իրականում այդպես էլ չի տեղափոխվել Բարսելոնայից:
Ինչպես նշում է Россия 24 հեռուստաալիքը, երգչուհին գրեթե 9 ամիս հերքել է իր մեղքը և թաքցրել իրական եկամուտները, իսկ Կատալոնիայի մայրաքաղաքում իր գտնվելը բացատրել է բժժշկին այցելելու անհրաժշտությամբ: Սակայն նախօրեին համաձայնել է իրեն մեղավոր ճանաչել, ինչի համար նրա պատիճը մեղմացվել է: