Թուրքերն իրարանցման մեջ են. ռուս զբոսաշրջիկների թիվը կտրուկ կրճատվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը, որը շուրջ 800. 000 աշխատատեղ է ապահովում, մեծ թվով ռուս զբոսաշրջիկների է գրավում ամեն տարի, սակայն ներկայիս ռուբլու արժեզրկումը թուրքերի մոտ մեծ անհանգստություն է հարուցում, քանի որ ռուս զբոսաշրջիկների հոսքը կարող է կտրուկ նվազել, իսկ դա կնշանակի աշխատատեղերի կրճատում ու եկամտի նվազում:

Սակայն ինչպես հայտարարել է Թուրքիայի տուրիստական գործակալությունների ասոցիացիայի ղեկավար (TÜRSAB) Բաշարան Ուլուսոյը, Եվրոպայում ճգնաժամը կարող է Թուրքիայի զբոսաշրջության համար հնարավորություններ ստեղծել, եթե ավիաընկերություններն արտացոլեն նավթի գնի անկումն ու իջեցնեն տոմսերի արժեքները:




Լրահոս