Կանադայում դատավճիռ են կայացրել երիտասարդի հանդեպ, ով սպանել էր ընկերոջը, մասնատել նրա մարմինը և մարմնի մասերը փոստով ուղարկել երկրով մեկ գտնվող քաղաքական կուսակցությունների գրասենյակներ և դպրոցներ:
Նախկին պոռնոդերասան Լյուկա Մանյոտտան դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ 25 տարի հետո պայմանական-վաղաժամկետ ազատման հնարավորությամբ:
Մարդասպանի փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալը պատրաստ էր նման դատավճռի. տեղեկացնում է Fox News-ը:
Տղամարդը սպանության մեջ մեղադրվել է դեռևս 2012թ.: Նրա զոհն էր դարձել կորեացի Չուն Լին: 2012-ի մայիսին վերջինիս կտրված ոտքով ծանրոցը ստացվել էր Կանադայի Պահպանողական կուսակցության կենտրոնակայանում: Նույն օրը փոստում հայտնաբերել են կտրած ձեռք պարունակող տուփ, որը պետք է ուղարկվեր Լիբերալ կուսակցության գրասենյակ: Սպանվածի մարմինը հայտնաբերվել է Մոնրեալում գտնվող Մանյոտտայի տան հարևանությամբ՝ աղբանոցում գտնված ճամպրուկում:
Մետ մեկ շաբաթից սարսափելի ծանրոցներ են ստացվել Վանկուվերի երկու դպրոցներում: Մանյոտտայի վերաբերյալ միջազգային որոնում էր հայտարարվել, և շուտով նա ձերբակալվել էր Բեռլինում: Սպանված չինացու հետ
նրանք սիրեկաններ են եղել: Հայտնի է, որ Մանյոտտան ոչ միայն սպանել է Չուն Լիին, այլև նրա դիակի հետ սեռական գործողություն կատարել: