Ինչ է քննարկվելու վաղը կայանալիք Գործադիր մարմնի նիստում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 25-ին տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական, սակայն, ըստ երևույթին տարվա ամփոփիչ նիստը: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

Նա նշեց, որ նիստի օրակարգը ձևավորվելու է տեղում և չհայտնեց, թե ինչ է նախատեսված քննարկել վաղը: Սական Armlur.am-ի տեղեկութուններով, վաղվա նիստում հանրապետականներն ամփոփելու են տարին և հնարավոր է, որ անդրադառնան նաև սահմանադրական բարեփոխումներին:

Ինչպես նշել էինք ավելի վաղ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների մասին իր կարծիքը պետք է արտահայտեր 2015թ. փետրվար-մարտ ամիսներին: Եվ հենց սա է պատճառը, որ վաղը կայանալիք նիստում հնարավոր է, որ քննարկվի նաև այս հարցը:




Լրահոս