
ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում այսօր Երևանի Սայաթ-Նովա 15 շենքի բնակիչներից ահազանգ է ստացվել, որ իրենց շենքի նկուղում իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք սպառնում են շենքի սեյսմակայունությանը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՃԿԿ օպերատիվ խումբը:Տեղում պարզելով շինարարական աշխատանքների թույլտվության բացակայությունը` ԱԻՆ աշխատակիցներն արգելել են հետագա աշխատանքների իրականացումը: