Armlur.am-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, այսօր երեկոյան Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկու վարչական շրջանում Ամանորյա միջոցառման է մասնակցելու:
Ըստ մեր տեղեկությունների նախատեղված է միջոցառում Նուբարեշեն եւ Էրեբունի վարչական շրջաններում: Բացի Տարոն Մարգարյանից՝ ներկա են լինելու նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ՝ Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի գլխավորությամբ:
Քեֆ-ուրախությունը կայանալու է «Վան» ռեստորանային համալիրում: Տեղեկացնենք նաեւ, որ երեկ Տ. Մարգարյանը հյուրընկալվել է Կենտրոն վարչական շրջանի ներկայացուցիչների մոտ, նրանք միչև ուշ երեկոյան Ամանորյա միջոցառման են մասնակցել: Մեր տեղեկությունների համաձայն, Երեւանի վարչական շրջանները եւ Երեւանի քաղաքապետարանը միասին տոնական մեծ միջոցառում պետք է անցկացնեն: Այն տեղի կունենա դեկտեմբերի 30-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում: