Դեկտեմբերի 25-ին է մահացել Չառլի Չապլինը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1977 թվականի դեկտեմբերի 25-ին է մահացել  անգլիացի նշանավոր կինոդերասան, սցենարիստ, երգահան և ռեժիսոր, կինեմատոգրաֆի ունիվերսալ վարպետ, համաշխարհային կինեմատոգրաֆի ամենահայտնի կերպարներից մեկի՝ թափառաշրջիկ Չառլիի կերպարի ստեղծողը՝ Սըր Չառլզ Սպենսերը «Չառլի» Չապլինը։

Չառլզ Սպենսերը «Չարլի» Չապլինը (անգլ.՝ Charles Spencer «Charlie» Chaplin) ծնվել է 1889 թվականի ապրիլի 16-ին:

Չապլինը վաղ տարիքից ստանձնել է դերեր` հանդես գալով երաժշտական սրահներում, իսկ ավելի ուշ աշխատել բեմում՝ որպես դերասան և կատակերգու։

19 տարեկանում համագործակցում է հայտնի Ֆրեդ Կարնո ընկերության հետ, որը նրան Ամերիկա է տանում։ Չապլինը հետամուտ էր ֆիլմարտադրությանը և իր առաջին քայլերը արեց Քեյստոն Ստուդիայի «Կեցություն ստեղծելով» ֆիլմում (1914)։ Նա շուտով բարելավում է թափառաշրջիկ կերպարը և երկրպագուհիների բանակ է հավաքում։

1918-ից նա աշխարհում ամենահայտնի կերպարներից էր։ Արդեն 1914 թվականին Չապլինն ինքնուրույն նկարահանում է իր առաջին ֆիլմը՝ «Անձրևի տակ մնացածը», որում նա հանդես է գալիս որպես դերասան, ռեժիսոր և սցենարի հեղինակ։ Մեծ հաջողություն են ունենում Չառլի Չապլինի կողմից 1921 թ. նկարահանված «Փոքրիկը», 1925 թ.` «Ոսկու տենդ» 1928 թ. «Կրկես» ֆիլմերը, որոնք այսօր համարվում են անգլիացի կինոգործչի լավագույն գործերը։

Չապլինի 3 ֆիլմ տեղ են գտել Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում («Ոսկու տենդը», « Նոր ժամանակներ», «Մեծ քաղաքի լույսերը»), իսկ «Մեծ քաղաքի լույսերը» ֆիլմը ընդգրկվել է Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում գլխավորելով ռոմանտիկ կատակերգությունների ցուցակը։

Չապլինին ճանաչում է բերել համր կինոն, ու չնայած 1927 թ.-ին կինոն արդեն ձայն ուներ, նա մի ամբողջ տասնամյակ հավատարիմ է մնացել «հին սարքավորումներին»։ Առաջին անգամ ամբողջական ձայնային պատկեր ունեցել է 1940 թվականին նկարահանված Չապլինի հակաֆաշիստական «Հանճարեղ բռնապետը» ֆիլմը։ Միևնույն ժամանակ այդ ֆիլմը վերջինն էր, որտեղ հանդես է եկել թափառաշրջիկ Չառլիի կերպարը։




Լրահոս