Այսօր Երևանում տեղի ունեցավ առևտրատնտեսական հարցերով հայ-վրացական համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստը: Նիստի շրջանակներում քննարկվել են գյուղատնտեսության, տրանսպորտի, առևտրի, զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտներում համագործակցության հետ կապված հարցեր:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հայ-վրացական հարաբերությունները զարգանում են. այս տարվա տվյալներով առևտրաշրջանառությունը, արտահանումները և ներմուծումներն ավելացել են:
«Համենայնդեպս, դինամիկան դրական է, և սա այն աշխատանքի արդյունքն է, որն իրականացրել են հանձնաժողովները»,- ասաց նա:
Նախարարը նաև արձանագրեց, որ վերջին հանդիպումները երկու վարչապետների միջև նոր համագործակցության ուղիներ նախանշեցին հատկապես ագրոբիզնեսի, գիտատեխնիկական և շինանյութի արդյունաբերության ոլորտներում, ինչը Հայաստանի հետագա զարգացման համար դեր կունենա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում