
Այսօր Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հունիս 30-ին Կասյան փողոցի շաբաթ-կիրակի օրերին գործող գյուղամթերքի շուկայի վերաբացման նպատակով:
Առեւտրի եւ սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում են մայրաքաղաքի փողոցներում, ինչպես նաև բազմաբնակարան բնակելի շնքերի մուտքերում եւ բակերում իրականացվող ապօրինի առեւտրի դեպքերը բացառելու նպատակով կատարվող ստուգայցերը: Հայտնաբերված խախտումների մասով կազմվում են վարչական արձանագրություններ: