
Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Աբովյան- Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցման տնտեսվարողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է տնտեսվարողների բարձրացրած հարցը: Վերջիններիս ներկայացվել է, որ Երեւանի քաղաքապետարանը ներկայումս մշակվում է մայրաքաղաքի գետնանցումների կառավարման հայեցակարգը: Մինչ այդ, տնտեսվարողներին առաջարկվել է մեկ տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքել: Գետնանցումների կառավարման հայեցակարգի պատրաստ լինելուն պես կքննարկվի նաեւ երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հարցը: