Ռուսաստանը սպառնում է ՆԱՏՕ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ փոխնախարար Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը կհանգեցնի Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների լիակատար խզմանը, որոնք վերականգնելը փաստացիորեն անհնար կլինի:

Ուկրաինայի անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին կհանգեցնի Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների լիակատար խզման, հայտնում է ՈւՆԻԱՆ-ը:
Հենց այսպես է նա մեկնաբանել Ուկրաինայի խորհրդարանի կողմից Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակի չեղյալ հայտարարումը:

«Դեռևս Ուկրաինայի խորհրդարանի արտադաշինքային կարգավիճակը չի սպառնում Ռուսաստանի անվտանգությանը, քանի որ այս որոշումը քաղաքական է, սակայն եթե այս որոշումը հետագայում ռազմական իմաստ ձեռք բերի, ապա մենք համարժեքորեն կգործենք: Այդ դեպքում մենք ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունը լիակատար կերպով կխզենք, որը վերականգնել գործնականորեն անհնար կլինի»,- ասել է Անտոնովը:




Լրահոս