
“ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր` հունիսի 25-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 417.96 դրամ: Նախորդ առեւտրային նստաշրջանի համեմատ (մայիսի 22) դոլարն էժանացել է 0.29%-ով կամ 1.22 կետով: Նկատենք, որ հայաստանյան փորձագետների մեծ մասը կանխատեսում է դոլարի թուլացում հուլիս-օգոստոս ամիսներին` կապված գյուղմթերքների սեզոնի եւ զբոսաշրջիկների թվի ավելացման հետ: Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 2.45 մլն դոլար: