Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ի թիվս տարաբնույթ նախաձեռնությունների, քաղաքապետարանի կողմից 4000 երեխաների համար կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ։
Ամանորյա մանկական հանդիսությունների շրջանակում դեկտեմբերի 24-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցած ամանորյա միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է դահլիճում հավաքված երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ Ամանորի և Սուրբ ծննդի առիթով և վստահեցրել, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն:
Մասնակից երեխաների ցանկում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաներ, հաշմանդամ երեխաներ, սիրիահայ ընտանիքների երեխաներ, տարբեր սոցիալական խմբերի, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող ընտանիքների երեխաներ։