
Թայլանդի Չիանգմայ քաղաքում մեղուները հարձակվել են վանականների վրա , ինչի հետեւանքով 76 բուդդիստ վանական է հոսպիտալացվել: Միջատները վանք ներխուժել են այն ժամանակ երբ վանականները տաճարի բակն էին մաքրում: Տուժածներից 19-ի վիճակը ծանր է, այդ թվում 6-ը գտնվում են կոմայի մեջ: Չնայած մեղուների վարքին, տաճարի ղեկավարությունը չի պատրաստվում ոչնչացնել նրանց կամ զբոսաշրջիկներին նախազգուշացնել միջատներից հեռու մնալու մասին: Նշենք, որ բուդդայականությունը թույլ չի տալիս սպանել կենդանի արարածներին, այդ թվում՝ միջատներին: