Ջուր՝ Անտարկտիդայից, բանդեոն, այծ… Forbes-ը որոշել է հիշել ամենահետաքրքիր և անսպասելի նվերները, որոնք ստացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջին 15 տարվա ընթացքում։
Ջուր՝ Անտարկտիդայից. նվիրել է Հեռավոր Արևելքի հարցերով ՌԴ փոխվարչապետ Յուրի Տրուտնևը:
Բացառիկ գրառմամբ կշռաքար, որը նվիրել է «Տիտան» ընկերության ղեկավար Արտյոմ Արտեմևը:
«Նամակ Պուտինին» կտավը նվիրել է ՌԴ արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Ալեքսանդր Շոխինը:
Սուպերգավաթի հաղթողի մատանի, որը նվիրել է ամերիկացի գործարար Ռոբերտ Քրաֆթը:
«Սպարտակ» ֆուտբոլային ակումբի անվանական վերնաշապիկ, որը Պուտինը նվեր է ստացել միլիարդատերեր Լեոնիդ Ֆեդունից և Վագիթ Ալեքպերովից:
Բանդեոն՝ երաժշտական գործիք տանգոյի մեղեդիների համար. նվիրել է Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսը:
Հովվաշուն Բաֆի և լաբրադոր Կոնի.
Հոկեյի սաղավարտ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից.
Կկվով ժամացույց՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից.