Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ զինված ուժերի իրային ծառայության պետ, գնդապետ Նորայր Յոլչյանը նշեց, որ սոված, չլողացած զինվոր հասկացություն այսօր հայկական բանակում գոյություն չունի. “Այսօր մեկ զինվորի վրա պետությունը ծախսում է 700 դրամ օրական, իսկ նախկինում ասենք երկու տարի առաջ 500 դրամ է եղել: Եթե նախկինում զինծառայողները իրենք էին ձեռք բերում անձնական հիգիենիայի պարագաները, ապա այժմ արդեն ՀՀ ՊՆ-ն հոգալու է ամեն ինչ”: Յուրաքանչյուր զինծառայող մեկ օրվա ընթացքում ուտում է 140 գրամ միս, յուրաքանչյուր շաբաթ փոխվում է նրա ներքնաշորերը, յուրաքանչյուր շաբաթ զինծառայողները լողանում են եւ այլն: “Հուսո՛վ եղեք, և իմացե՛ք, որ ՀՀ ՊՆ-ն ամեն ինչ անում է, որ թիկունքն ապահովված լինի, իսկ զինծառայողները վստահ լինեն”:
Հայաստանում չկա սոված, չլողացած զինվոր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ