Վանաձորի եկեղեցու մեքենան այրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 23-ին, ժամը 18.35-ին, ՀՀ ԱԻՎ ՀՓՋ-ից  ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Զաքարյան փողոցի թիվ 16 տան մոտ այրվում է “ԳԱԶ-3110” ավտոմեքենա: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում,  հիշյալ տան բակում, Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմին պատկանող   “ԳԱԶ 3110”  մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 19.00-ին, մարտական 1 հաշվարկի կողմից: Հանգամանքները եւ վնասի չափը պարզվում են, կատարվում է նախաքննություն:




Լրահոս