ՏԻՄ ընտրությունների անվան տակ իրականում իրականացվել է տեղական ինքնակառավարման մարմինների անդամների նշանակում: Այս մասին Turan գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Ակիֆ Գուրբանովը, ով իրականացրել է ընտրությունների մոնիթորինգը:
Նրա խոսքերով՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխանություններն ու իշխանամետ լրատվամիջոցները չեն ստեղծել արդար ընտրությունների համար անհրաժեշտ մթնոլորտ:
Նշվում է, որ իշխանությունների կողմից աջակցություն չունեցող թեկնածուների վրա ճնշում է գործադրվել, որոշներին ստիպել են հետ վերցնել իրենց թեկնածությունը, մյուսներին ընդհանրապես չեն գրանցել, իսկ երրորդների գրանցումն էլ չեղյալ են հայտարարել:
Գուրբանովի կարծիքով՝ ներկայիս ՏԻՄ ընտրություններն անցել են շատ ավելի վատ, քան 2009-ի ընտրությունները:
Վերջինս նշում է, որ նույնիսկ բազմաթիվ ընտրական կարուսելները, մեկ մարդու կողմից միանգամից մի քանի մարդկանց փոխարեն քվեարկելը, ընտրություններին մասնակցությունը չեն գերազանցել 20%-ը: