Սերժ Սարգսյանի երկու չվերթի համար ծախսվել է 56 միլիոն դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի` դեկտեմբերին կատարած միջազգային երկու այցերի միայն ինքնաթիռի ծախսը կազմել է մոտ 56 միլիոն դրամ:

Դեկտեմբերի 19-ին նախագահական նստավայրի գործերի կառավարիչ Վ. Գրիգորյանը եւ «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Ֆ. Մուրադյանը պայմանագիր են կնքել: Ըստ այդմ, նախագահականը պարտավորվել է 29 միլիոն 465 հազար դրամ վճարել «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին «701», կամ նույն է թե նախագահական «Էյբաս A319» մակնիշի ինքնաթիռի չվերթների իրականացման հետ կապված բոլոր ծախսերն իրականացնելու համար:

Մինչեւ վերը նշված պայմանագրի կնքումը` դեկտեմբերի 9-ին նույն կողմերը կնքած են եղել մեկ այլ պայմանագիր, որի հիման վրա` նախագահականը «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին վճարել է 26 միլիոն դրամ` նախագահական ինքնաթիռի չվերթի ապահովման համար:

Դեկտեմբերին մինչ օրս Սերժ Սարգսյանն ունեցել է երկու արտերկրյա այց: Դեկտեմբերի 18-ին նա մեկնել է Բրյուսել` Եվրոպական ժողովրդավարական կուսակցության գագաթնաժողովին մասնակցելու. չվերթի ապահովման համար վճարվել է 26 միլիոն դրամ: Իսկ դեկտեմբերի 23-ին Ս. Սարգսյանը մեկնել է Մոսկվա, այդ ժամանակ էլ չվերթն արժեցել է 29 միլիոն 465 հազար դրամ:




Լրահոս