Արսեն Բաբայանը՝ ԱԺ-ի հայտարարած մրցույթի միակ թեկնածու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետը՝ Արսեն Բաբայանը, նոր տարվանից կարող է հեռանալ: Գործող կարգի համաձայն՝ մրցույթ է հայտարարվել նրան փոխարինողներ գտնելու համար, բայց տեխնիկապես հավանաբար հնարավոր չի լինի դիմումների ստացումը, քանի որ երկշաբաթյա ոչ աշխատանքային օրերին Ազգային ժողովը նույնպես փակ է լինելու, իսկ հաջորդ տարվա առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 12-ը, դիմումներ ընդունելու համար այլևս ուշ կլինի: Այս դեպքում Արսեն Բաբայանը կլինի Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի պաշտոնի միակ հավանական թեկնածուն:

Հիշեցնենք, որ վերջինս, թեև վաղուց չի նշանակվել այդ պաշտոնին, բայց հասցրել է «վաստակել» լրատվամիջոցների հակակրանքն ու պարբերաբար կոնֆլիկտներ է ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:




Լրահոս