
Ամերիկուհի Ջուլիա Մելնիկը գործարկել է արտասովոր կայք
դայակն ամպերում՝ Nanny in the Clouds, որը թույլ է տալիս ցանկացածին գտնել օգնական՝ թռիչքի ընթացքում երեխաներին զբաղեցնելու համար: Նման ծառայություն ստեղծելու գաղափարը Ջուլիայի մոտ առաջացել է Կալիֆոռնիայից Ֆլորիդա 5 ժամ տեւած թռիչքից հետո: Որպես դայակ՝ կայքում կարող են գրանցվել բոլոր ցանկացողները: Նրանցից բարձրագույն կրթություն չի պահանջվում, պարզապես նա պետք է ունենա երեխաների հետ շփվելու հմտություններ: