Goal.com-ը կազմել է Գերմանիայի առաջնության առաջին խաղաշրջանի խորհրդանշական հավաքականը: Մյունխենի «Բավարիա»-ն, որն այժմ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է, խորհրդանշական հավաքականում ներկայացված է 4 ֆուտբոլիստով:
Առաջին խաղաշրջանի լավագույն մարզիչն էլ ճանաչվել է «Բավարիա»-ն գլխավորող Խոսեպ Գվարդիոլան:
Դարպասապահ՝ Ռոման Բյուրկի («Ֆրայբուրգ»)։
Պաշտպաններ՝ Պաուլ Վերհագ («Աուգսբուրգ»), Ժերոմ Բոատենգ («Բավարիա»), Նալդո («Վոլֆսբուրգ»)։
Կիսապաշտպաններ՝ Խաբի Ալոնսո, Թոմաս Մյուլեր, Արյեն Ռոբեն (բոլորն էլ՝ «Բավարիա»), Կևին դե Բրույնե («Վոլֆսբուրգ»), Քարիմ Բելարաբի («Բայեր»)։
Հարձակվողներ` Ալեքսանդր Մեյեր («Այնտրախտ»), Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգ («Շալկե»)։
Գլխավոր մարզիչ՝ Խոսեպ Գվարդիոլա («Բավարիա»)։