
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԱյԼևոն Մալխասյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի առթիվ. «Դուք հայկական ջազի փառավոր ավանդույթները ստեղծագործաբար շարունակողներից եք՝ երաժիշտ, ով դարձավ նոր ավանդույթների ստեղծող ու տարածող և նոր մակարդակի բարձրացրեց հայկական ջազի միջազգային համբավն ու հեղինակությունը»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:
Սերժ Սարգսյանը հոբելյանի առթիվ նաև հեռախոսազրույց է ունեցել Լևոն Մալխասյանի հետ, մաղթել նրան քաջառողջություն, երկար տարիների կյանք և ստեղծագործական նոր խիզախումներ՝ ի փառս հայ երաժշտարվեստի: