Մասիս քաղաքում այսօր` հունիսի 25-ին ցնցող դեպք է տեղի ունեցել:
Ժամը 15:30-ի սահմաններում 74-ամյա Վոլոդյա Սահակյանը կենցաղային հարցերի շուրջ վիճել է հարսի հետ եւ դանակով կտրել նրա վիզը:
Այնուհետ, տեսնելով, որ նա մահամերձ է, ծերունին դանակով վնասել է նաեւ ինքն իրեն: Դեպքի վայր հասած ոստիկաններն ու շտապօգնությունը Սահակյանին եւ 37-ամյա Քրիստինե Զաքարյանին տեղափոխել են հիվանդանոց, սակայն ճանապարհին երկուսն էլ մահացել են:
Քրիստինե Զաքարյանի ամուսինը մահացել էր, եւ նա 4 երեխաների հետ ապրում էր սկեսրայրի հետ: Աղբյուրը՝ NEWS.am :